Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Լեհաստանի Էլբլոնգ քաղաք

Սեպտեմբեր 05,2016 20:52

Սեպտեմբերի 3-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը աշխատանքային այցով գտնվել է Լեհաստանի Էլբլոնգ քաղաքում, որտեղ հանդիպում է անցկացրել քաղաքապետ Վիտոլդ Վրոբլեվսկու հետ:

Ողջունելով ՀՀ դեսպանին՝ քաղաքապետ Վրոբլեվսկին իր երախտագիտությունը հայտնեց իր հրավերն ընդունելու և քաղաքի համար մեծ կարևորություն ունեցող «Հացի փառատոնի» տոնակատարություններին մասնակցելու համար:

Զրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի, ընդգծվել այդ համագործակցության զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

6353_hq

Դեսպան Ղազարյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Էլբլոնգի քաղաքային իշխանություններին քաղաքի կենտրոնական եկեղեցու բակում տարիներ առաջ հայկական խաչքար տեղադրելու համար:

«Հացի փառատոնի»-ի շրջանակներում Լեհաստանում գործող Հայկական հիմնադրամի և Էլբլոնգի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ սեպտեմբերի 4-ին կազմակերպվել է «Հայկական օր». փառատոնի մասնակիցներին ներկայացվել է հայկական խոհանոցը, իսկ քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում համերգով հանդես է եկել «Մուսալեռ» նվագախումբը:

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը մասնակցել է նաև Էլբլոնգի ապակենտրոնացված համագործակցությանն նվիրված համաժողովին, որին ներկա էին քաղաքապետը, Էլբլոնգի հետ համագործակցող մի շարք երկրների քաղաքային համայնքների պատվիրակություններ, Լեհաստանում հավատարմագրված դեսպաններ: Համաժողովին ունեցած իր ելությում դեսպան Ղազարյանը մանրամասն ներկայացրել է հայ-լեհական ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930