Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն Մալաթիայում. Ստուգվում են կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքները

Սեպտեմբեր 05,2016 20:20

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են  29-ամյա Վահե Գևորգյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հայտնաբերվել հրազենը։

2016թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:35-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից  հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30-ից 35 տարեկան տղամարդ, ով, առանց գիտակցության գալու, մահացել է:

Պարզվել է սպանվածի ինքնությունը, ով  հանդիսանում է 1987թ. ծնված Վահե Գևորգյանը: Դիակի զննությամբ՝ կրծքավանդակի առաջային մակերեսի անոթային գծի 11-12 միջկողային մակարդակի և առաջային պատի միջին գծից աջ, մոտ 2-3 սմ, 7-ից 8 միջկողային մակարդակի հատվածներում հայտնաբերվել են անհարթ եզրերով արնահոսող վերքեր, իսկ աջ ձեռքի արմնկային, աջ դաստակի, աջ ձեռքի ցուցամատի, դեմքի և ձախ ծնկի հատվածներում՝ քերծվածքներ:

Դեպքի առթիվ 02.09.2016թ. ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է երիտասարդին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։

Սպանությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է քաղաքացի Ա.Հայրապետյանն և հարցաքննվել։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ցանկապատված տարածքի բետոնե սալիկների տակից  ներկայացրել է ամերիկյան արտադրության «Gennings Firearms» տեսակի ատրճանակ, որն առգրավվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, վիճաբանությանը մասնակցություն ունեցած բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930