Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընին

Սեպտեմբեր 05,2016 20:11

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընին և Երևանում անցկացվող «Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումի» մասնակիցներին:

Նախագահը ողջունել է ավելի քան վեց տասնյակ երկրներից ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ներկայացուցչական պատվիրակության անդամներին և շնորհակալություն հայտնել տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող այդ կարևոր միջոցառման կազմակերպիչներին և մասնավորապես՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն տիկին Քազընին:
Հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակությամբ է նշվել վերջին տարիներին դպրոցական սննդի ապահովման ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողությունները և կուտակած մեծ փորձը, ինչն էլ, կազմակերպիչների խոսքով, ֆորումը Հայաստանում անցկացնելու առիթ է դարձել:

ՀՀ Նախագահը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված համագործակցությունը և դրա շնորհիվ մեր երկրում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որի արդյունքում այժմ ՀՀ տասը մարզերի մոտ 83 հազար երեխա ապահովված է դպրոցական սննդով:
Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանում ծրագիրը շարունակական է լինելու և այդ նպատակով աշխատանքներ են իրականացվում «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ստեղծման ուղղությամբ:

Հանրապետության Նախագահը կարևորել է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը, որի 17 նպատակների մի մասը վերաբերում է երեխաների և մայրերի առողջության ու սնուցման բարելավման խնդիրներին:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանը ներկայացուցիչներից հետաքրքրվել է իրենց երկրներում այդ ուղղությամբ տարվող քաղաքականության և տվյալ ոլորտում փորձի մասին:

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել ֆորումը Հայաստանում բարձր մակարդակով հյուրընկալելու համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն ու ներկայացուցիչՊասկալ Միշոյին և Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահՎլադիմիր Չեռնիգովին, Հայաստանում ծավալած նշանակալի մարդասիրական գործունեության համար, պարգևատրել է Երախտագիտության մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930