Սեպտեմբերի 2-ին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն հանդիպում ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ:
Կարևորելով ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության համակարգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային նշանակությունը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԻԵԴ դերակատարությունը և մշտապես աջակցել է դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը։
ՀՀ դեսպանը հավելեց, որ Հայաստանը վերջերս վավերացրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող 15-րդ արձանագրությունը, որով բարեփոխվում են ՄԻԵԴ աշխատանքները։
Դատարանի նախագահը, շնորհավորելով Հայաստանի մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ, համառոտ ներկայացրեց դատարանում ընթացող բարեփոխումները և առկա մարտահրավերները։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ՄԻԵԴ աշխատանքների բարելավելու գործում էական դերակատարություն ունեցան նաև կոնվենցիայի մասնակից երկրները։ Կարևորվեց ներպետական մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրառումը և բարձրագույն դատական ատյանների միջև արդյունավետ երկխոսության անցկացումը։
Կարդացեք նաև
Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանի դեմ ներկայացված դիմումների ընթացիկ վիճակագրության և հիմնական միտումներին։
ՀՀ ԱԳՆ