Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ:
Նախագահ Սահակյանը ողջունել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի անցկացումն Արցախում եւ ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու կարեւորագույն դերակատարությունն ազգային պետականության ստեղծման, կայացման եւ զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, հայ ազգային ինքնության եւ արժեքների պահպանման գործում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ