Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը պատասխանել է սպանված կուրսանտի հոր հարցմանը. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2016 19:03

2015 թվականի հունվարի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, Սերժ Սարգսյանին նամակ էր ուղարկել՝ դժգոհելով որդու սպանության գործի պարբերաբար հետաձգումների ու սպանությանն առնչվող եւս երկու անձանց ազատության մեջ գտնվելու առիթով: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր փոխանցեց նախագահի պատասխանը:

«Նախագահականից պատասխանը եկել էր դատարան, դատավորին հանձնարարել էին, որ ինքը պատասխանի։ Ինքն էլ ասաց, որ գործն ընթանում է փուլ առ փուլ, հետագայում կանդրադառնան նրանց հարցին, որոնք գտնվում են ազատության մեջ մինչեւ հիմա»,- ասաց Արկադի Բարսեղյանը։

Ի դեպ, այսօր դատական նիստից հետո Հայկազ Բարսեղյանի ու նրա սպանության մեջ մեղադրվող Մովսես Ազարյանի մոր միջեւ միջադեպ եղավ: Մովսեսի մայրը՝ տիկին Ազարյանը վստահեցնում էր, որդու գլխին սարքել են, քննիչը որդուն ստիպել է ցուցմունք տալ ընդդեմ գործով մյուս մեղադրյալների դեմ, պնդում էր, որդին բացարձակապես կապ չունի Հայկազի սպանության հետ:

Հենց այդ պահին նրան ընդհատեց սպանված Հայկազի տատիկը, ասաց՝ գետինը չես մտնում: Նա հիշեցրեց, որ նախաքննությամբ էլ է պարզվել, որ հենց իր որդին է կեղծել սպանվածի ձեռագիրը ու երկտող թողել Հայկազի անունից: Ապա` նկատեց, որ տիկին Ազարյանի ամուսինն էլ է երկու անգամ դատապարտվել հանցագործության համար ու ասաց, որ իր տղան էլ է հորը քաշել: Տիկին Ազարյանը այդ պահին հեռացավ:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երևանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1- ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ։ Զինծառայող Հ.Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930