Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել է Տաշիր քաղաքում անչափահասին դանակահարած անձի ինքնությունը. հայտարարվել է հետախուզում

Սեպտեմբեր 05,2016 18:01

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Տաշիր քաղաքի անչափահաս բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական քննության տվյալներով՝  անչափահասը դանակահարվել է Տաշիր քաղաքում գտնվող մարզասրահի հարակից դաշտավայրում՝ 2016 թվականի օգոստոսի 26-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, համաքաղաքացի մեկ այլ անչափահաս բնակչի կողմից։

Քննությամբ պարզվել է անչափահասների վիճաբանության շարժառիթը, դրան ներկա գտնված անձանց ինքնությունը։

Դանակի գործադրմամբ պատճառված հարվածների հետևանքով անչափահասը վնասվածքներ է ստացել որովայնի, կրծքավանդակի, նստատեղի շրջաններին՝ ստամոքսի, փայծաղի, ենթաստամոքսային գեղձի պոչի, որովայնի աջ ուղիղ մկանի վնասումներով:

Ձեռք  բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ Տաշիր քաղաքի բնակիչ, անչափահաս Բ.Հակոբյանին ՀՀ քրեական  օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ 2016 թվականի սեպտեմբերի 4-ին որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել  հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930