Ռիոյի օլիմպիական խաղերի ամփոփման առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե օլիմպիական կոմիտեն ի՞նչ պարգեւատրումներ է նախատեսում մեր օլիմպիականներին: «2013 թվականին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մեր օլիմպիական մեդալակիրներին կպարգեւատրի պետության կողմից սահմանված պարգեւագումարների կրկնապատիկի չափով: Նա իր խոսքը պահում է:
Բայց պարոն Ծառուկյանը նաեւ հաճելի անակնկալներ է պատրաստել, որոնց մասին կիմանաք սեպտեմբերի 18-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ», – ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ