Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեսպանատուն են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը հանդիսանում էր ՌԴ քաղաքացի, 52-ամյա Անդրեյ Սմիրնովը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ժամանակավորապես բնակվում էր դեսպանատանը և նրա դին հայտնաբերվել է լոգարանում։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «shamshyan.com»-ի կայքում