Ադրբեջանում իշխանափոխության և սահմանադրական կարգի փոփոխության փորձի համար կիրառվեն նոր պատիժներ, այդ թվում՝ ցմահ ազատազրկում:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, նախատեսվում է երկրի Քրեական օրենսգրքում մտցնել նոր հոդված: Հոդվածի նախագծի համաձայն՝ իշխանափոխության և սահմանադրական կարգի փոփոխության փորձի, կրոնական ֆանատիզմի հողի վրա երկրի տարածքային ամբողջականության խախտման համար կսահմանվի 15-20 տարվա կամ անգամ ցմահ ազատազրկում:
Հոդվածի նախագիծը ներկայացվել է Միլի Մեջլիս և քննարկման կդրվի հաջորդ նիստին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև