Բյուջեում գումարների բացակայության պատճառաբանությամբ կառավարությունը չի կարողանում հարյուրավոր անօթեւանների բնակարանի խնդիր լուծել, բազմազավակ ընտանիքների համար արժանավայել ապրուստ ապահովել, կրթօջախներ, այդ թվում եւ մարզադպրոցներ վերանորոգել, բանակն ու մեր սահմաններն ինչպես հարկն է վերազինել:
Այս ամենով հանդերձ՝ երեք տարիների` 2014, 2015 եւ 2016 թվականների ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` ՄԻԵԴ-ի վճռով պետական բյուջեից, որը հիմնականում գոյանում է հարկատուների հաշվին, 355 հազար եվրո, այսինքն` 175 միլիոնից ավելի դրամ ենք վճարելու Հայաստանի Հանրապետության դատավորների կայացրած որոշումներից տուժած քաղաքացիներին, որոնց իրավունքները խախտվել են: Երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգիչ համարեց ՄԻԵԴ-ի վճիռներով պետբյուջեից հազարավոր եվրոներ վճարելու փաստը. «Ընդհանրապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում խախտումներ արձանագրելը՝ կապված երկրի հետ, իհարկե, մտահոգիչ է: Ես կարծում եմ՝ թե՛ քրեական արդարադատության ոլորտում կան խնդիրներ, թե՛ քաղաքացիական գործերով արդարադատության ոլորտում»:
Թեմայի շուրջ մանրամասները
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
Կարդացեք նաև
03.09.2016