Հայաստանում կարելի է 1000 դրամով ձայն գնել. առաջիկայում ՀՀ-ում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին (ՏԻՄ) ընդառաջ «Հայելի» ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեց «Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Արթուր Միսակյանը: Նա այս երևույթը համարեց ազգային ողբերգություն ու հավելեց. « Ցավոք, այս օրերին դրա պահանջարկը կա: Հասարակությունը հասել է թշվառության այն աստիճանի, որ իր համար 1000-2000 դրամն էլ է փող, և «շնից մազ պոկելն էլ է քյար» վտանգավոր արտահայտությունը մի քանի հարյուր հազար մարդու համար գործելակերպ է դարձել, ու այդ գումարը վերցնելով` քվեարկելու է նրան, ում տարիներ շարունակ չի էլ տեսել, դեմքով չի էլ ճանաչում»:
ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ ոչ բոլորն են փողի համար ընտրում իշխանական թեկնածուին. «Ոչ բոլորն են փողին թամաշա, բայց մարդիկ վերցնում են, որովհետեւ եթե չվերցնեն, ուրեմն չեն ընտրելու, եթե չեն ընտրելու, ուրեմն հաստավզերն են գալու, իրանցից հետո էլ նաչալնիկներն են գալու ու պահանջելու են դիմում գրել եւ հեռանալ աշխատանքից»:
Պարոն Խաչատրյանն իր փորձից հիշեց Մասիսում տեղի ունեցած միջադեպը և կարծիք հայտնեց, թե ոչ բոլորն են կարողանում դիմադրել ֆինանսական ապարատի ճնշմանը: Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա ՏԻՄ ընտրություներին ԲՀԿ-ն 80 համայնքում առաջադրվել է եւ լուրջ ակնկալիքներ ունեն:
Իսկ ստեղծված իրավիճակում ելքի միջոց ԲՀԿ-ականը համարում է այն, որ մարդիկ ոտքի կանգնեն ու մի անգամ վերջապես իրոք քվեարկեն:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ