Սեպտեմբերի 5-ին «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում բացվեց Երեխաների սնուցում համաշխարհային 18-րդ համաժողովը: Ինչպես նշեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, միջոցառմանը մասնակցում են 65 երկրի 250 ներկայացուցիչներ: Նրանց թվում են Նիգերի, Զիմբաբվեի, Կոնգոյի, Թունիսի, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության կրթության նախարարները, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենը եւ ուրիշներ: Նշենք, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ 6 տարի է՝ Հայաստանում իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը: Այժմ ՀՀ 10 մարզերի 83 հազար երեխա ստանում է դպրոցական սնունդ:
Միջոցառումը բացեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ մասնակցությունը ֆորումին Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի: Նաեւ հավելեց, որ կառավարության համար վերջին 7 տարիների ընթացքում դպրոցական սննդի ծրագրի իրականացումը դասվում է առաջնահերթությունների շարքին: Վարչապետը հայտնեց, որ կառավարությունը առաջիկայում հանդես կգա նախաձեռնություններով, որոնք միտված կլինեն օրենսդրական դաշտը կատարելագործելուն:
Հավելենք, որ ավելի վաղ համաժողովի մասնակիցները այցելել էին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Համաժողովի աշխատանքները շարունակվում են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ