Կայուն մեծամասնության դրույթն ամրագրված է նաեւ ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Ուժեղ նախագահական կառավարման համակարգի պայմաններում կայուն մեծամասնության ապահովումը ենթադրվում է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների համատեղմամբ: Հայեցակարգի շուրջ «Առավոտի» հետ զրույցում ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը նկատեց. «Նախագահ կարող է ընտրվել բոլոր «կողմ» քվեների կեսից ավելին ստացած թեկնածուն, չէ՞: Ահա, ստացվում է, որ նույնքան ձայն էլ կստանա նրան առաջադրած կուսակցությունը: Սա է հայեցակարգի տրամաբանությունը: Այսինքն՝ ի սկզբանե մեկ կուսակցություն ունենում է եւ գործադիր իշխանության ղեկավար, եւ խորհրդարանական բացարձակ մեծամասնություն»:
ԼՂՀ անկախության 25-ամյակի օրը պետության հետագա տեսլականի եւ այդ առիթով մտահոգությունների մասին զրույցի մանրամասները
«Առավոտ»
Կարդացեք նաև
03.09.2016