ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում, անդրադառնալով ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմաքաղաքական պայմանագրին, հայտնեց, որ աշխատանքները շարունակվում են. «Բավականին լուրջ փաստաթուղթ է… դրանից հետո ԼՂՀ ճանաչումն է, բայց քանի դեռ գնում են բանակցություններ, դրանք են պատճառը, որ մինչ այժմ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂՀ-ն»:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` եթե բանը հասնի ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչմանը, ապա. «ԼՂՀ-ն կճանաչենք նրա սահմանադրությամբ ամրագրված տարածքով, իսկ դա ներառում է Շահումյանի շրջանը` հարակից ենթաշրջաններով, մի խոսքով` 12 հազար ք/մ տարածք»:
Հարցին` ինչո՞ւ ապրիլյան ռազմական գործողություններից հետո ՀՀ-ն չճանաչեց Արցախը, Դավթյանը պատասխանեց. «Եթե ճանաչեր, դա կնշանակեր «ստատուս քվո»-ի փոփոխություն եւ բանակցությունների նոր ձեւաչափ: Չեմ կարծում, որ ՀՀ-ն դժգոհ է Մինսկի խմբի ձեւաչափից, հակառակը` անընդհատ իր հավատարմությունն է հայտնել: Ճանաչելուց ոչինչ չէր փոխվելու: Դա կնշանակեր` լայնամաշստաբ պատերազմական գործողություններ, որոնք թե ինչ հետեւանք կունենային, հայտնի չէ ոչ մեկին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ