Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածաշրջանում հիմա մի խաղ է սկսվել, եւ դրա մեջ ներգրավված է Թուրքիան». Սարգիս Հացպանյան

Սեպտեմբեր 05,2016 14:20

Ազատամարտիկ Սարգիս  Հացպանյանի համոզմամբ՝ անցած տարի նոյեմբերի 24-ին ռուսական կործանիչի խափանման սկզբից արդեն հայտնի էր, որ տարածաշրջանում թուրք-ռուսական հարաբերությունները չեն կարող վատթարանալ:

«Որովհետեւ տարածաշրջանում մեկը մյուսի շահերը սպասարկելու կարգավիճակում հանդես եկող երկու պետական միավորի մասին է խոսքը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Հացպանյանը:

Ըստ նրա՝ թյուր կարծիքներ են, թե ՌԴ-ն Թուրքիայի հանդեպ պատժիչ քայլերի կդիմի. «ՌԴ-ն այս առիթը շատ լավ փորձեց օգտագործել ընդդեմ ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի գերակա դիրքերի՝ Սիրիայի իր քաղաքականության առումով եւ տարածաշրջանում Թուրքիային իր համար հենարան փախցրեց: ՌԴ-ն Թուրքիայի ձեռքով կարող է տարածաշրջանում տարբեր ուղղություններով քաղաքականություն ձեւավորել, որի ամենակարեւոր դրսեւորումը մեզ համար Արցախի հիմնահարցին առնչվող Ադրբեջանի ակտիվությունն էր այս ժամանակահատվածում, որ իբրեւ թե ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման ընթացքում տեղի ունեցավ աննախադեպ իրավիճակ, որը մենք անվանում ենք քառօրյա պատերազմ: Դա արվեց հենց ՌԴ ձեռքով, գաղտնիք չէ՝ ՌԴ-ն էր այդ ամենը հրահրել՝ ՀՀ_ին հասկացնելու, որ, ի վերջո, ինքն է որոշում տարածաշրջանում՝ ինչ է լինելու: ՌԴ-ն իսլամական աշխարհի հետ պետք է շարունակի իր սիլի-բիլին՝  հանուն իր շահերի»:

Նա նկատեց, թե ինչպես է Ասադին պաշտպանելու դիրքերից մշտապես հանդես  եկող ՌԴ-ն Թուրքիային այժմ թույլ տալիս Սիրիա ազատ ելումուտ անել. «Հատկապես քրդաբնակ շրջանն այդ հատվածում լրիվ լքվեց ՌԴ-ի կողմից, Թուրքիայի կողմից հարձակման ենթարկվեց: Ինչպես ժամանակին մեզ օգտագործեցին՝ Հայկական դատի, հայոց իրավունքների հետ իրենց խաղը, հիմա քրդերի գլխին են նույնն անում: Աշխարհի գերհզոր պետությունների համար մանրադրամ են դառնում ցանկացած ազգային իղձերն ու արդարությունը: Տարածաշրջանում հիմա մի խաղ է  սկսվել, եւ դրա մեջ ներգրավված է Թուրքիան, ինչքան էլ էլ ՆԱՏՕ-ի երկիր Գերմանիան՝ Մերկելի բերանով նախօրեին ասաց՝ չենք հանդուրժի, որ Թուրքիան այդտեղ երկարատեւ մնա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930