Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի Արաբկիր 43-րդ փողոցն այսուհետ կկրի Հայրիկ Մուրադյանի անունը

Սեպտեմբեր 05,2016 13:38

Երևանի Արաբկիր 43-րդ փողոցն այսուհետ արդեն պաշտոնապես կկրի հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի անունը: Փողոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Հայրիկ Մուրադյանի որդին՝ Լևոն Մուրադյանը` ընտանիքի անդամների հետ: Նշենք, որ փողոցն անվանակոչվել էր Երևան քաղաքի ավագանու 2015թ. հոկտեմբերի 28-ի որոշումով:

«Հայրիկ Մուրադյանն իր կենսագրությամբ մեծ հետք է թողել մեր ժողովրդի հոգևոր, մշակութային և գրական ժառանգության մեջ: Յուրաքանչյուր անգամ այստեղով անցնելիս մենք ակամայից կվերհիշենք չափազանց հայրենասեր այս գործչին: Կարևոր է նաև, որ քաղաքամայր Երևանի փողոցներն անվանակոչվում են այն մարդկանց անուններով, որոնց ավանդը սերունդների ազգային դաստիարակության գործում մեծ է և անգնահատելի»,-նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:

Միջոցառումն ուղեկցվել է մուրադյանական կատարումներով, նրա հիմնադրած «Ակունք» ազգագրական համույթի, ինչպես նաև ժողովրդական երգի-պարի այլ համույթների մասնակցությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Երրորդ տողում երևի պետք է լիներ -Հայրիկ Մուրադյանի անունով:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930