Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը զարմացած է, որ ԿԳ նախարարն ու քաղաքապետը անընդհատ կոչեր են անում՝ դրամահավաքներ չանելու վերաբերյալ:
«Վերջապես սահմանեք, թե ո՞րն է դրամահավաքը: Եթե դրամահավաքություն ենք ասում, ապա դասագրքերի համար հավաքվող գումարն էլ է դրամահավաքություն, հազար ու մի միջոցառումներ են արվում երեխաների համար՝ ծնողների մասնակցությամբ: Առանց գումարի այդ միջոցառումներն այն էֆեկտը չեն ունենա, որ երեխաները հաճույք ստանան, հետեւաբար թող լլիազոր մարմինը սահմանի՝ որն է դրամահավաքը: Դրամահավաքն այն է, որ հավաքում են թանգարանի, թատրոն տանելու համա՞ր, թե՞ որ տնօրենին նվե՞ր են առնում:
Իմիջիայլոց թատրոնները հատուկ ներկայացումներ են բեմադրում տարբեր տարիքի երեխաների համար, եւ հետո կանգնում են շատ լուրջ խնդիր առաջ, որովհետեւ տնօրեններն ասում են՝ արգելված է դրամահավաքը, տոմսեր չենք կարող գնել: Բայց չէ՞ որ դա դրամահավաք չէ, ներդրում է երեխայի մշակութային դաստիարակության եւ զարգացման համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:
Մանրամասները՝ սեպտեմբերի 6-ի տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ