Լրահոս
Օրվա լրահոսը

Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել են նոր քոբրենդինգային քարտ

Սեպտեմբեր 05,2016 12:58

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն և Beeline-ը գործարկում են նոր համատեղ քարտ, որը կարագացնի ու կպարզեցնի վարկային գիծ ստանալու գործընթացը:

Համագործակցության շրջանակներում Beeline հավատարիմ բաժանորդները հնարավորություն են ստանում ձևակերպել “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ վարկային քարտ առավել պարզեցված ընթացակարգով:

Համատեղ քարտի առավելություններ են՝ պարզեցված ընթացակարգով քարտին վարկային գիծ ստանալու հնարավորությունը և վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատված (մինչև 45 օր):

«Մեր նշանաբանն է՝ ծառայությունների պարզությունն ու հարմարավետությունը, և Beeline-ը ուրախ կլինի ընդլայնել դրա կիրառման սահմանները: ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործընկերության շնորհիվ մենք չենք սահմանափակվի սեփական պրոդուկտներով ու ծառայություններով, այլ նաև մեր հավատարիմ հաճախորդներին բացառիկ հնարավորություններ ստանալ ավանդական բանկային ծառայությունները զգալիորեն ավելի արագ, հեշտ ու հարմարավետ», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսև: “Մենք ուրախ ենք համագործակցել Beeline-ի հետ և համոզված ենք, որ մեր տեխնոլոգիական և ֆինանսական հնարավորությունները թույլ կտան գործընկերոջ բաժանորդներին մասնակցել ծրագրին ավելի շահավետ պայմաններով: Beeline – ի հետ համատեղ քարտի թողարկումը ևս մեկ քայլ է վարկային գծի ձևակերպման գործընթացի հեշտացմանն ընդառաջ, որը տնտեսում է մեր հաճախորդների ժամանակը և ռեսուրսները”:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Beeline-ի համատեղ քարտ կարող են ստանալ լավ վարկային պատմություն ունեցող Beeline հավատարիմ բաժանորդները: Նախագծում մասնակցության մասին SMS ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ քարտի ձևակերպման համար: Անհրաժեշտ է ունենալ միայն անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ / սոցիալական քարտ (կամ տեղեկանք դրա բացակայության մասին):

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատու ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930