Ռուս-թուրքական ներկայիս մերձեցումից Հայաստանն անմիջական մտահոգվելու խնդիր չունի, պարզապես պետք է զգոն հետեւի իրադարձությունների զարգացմանը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա նշեց, որ չնայած ռուս-թուրքական մերձեցումն ամրապնդելու ճիգերին, Պուտինի եւ Էրդողանի մոտեցումները Սիրիայի հարցում տարբեր են. Թուրքիայի ներխուժումը Սիրիա անհանգստացնում է Ռուսաստանին: Ինչ վերաբերում է այդ հարաբերությունների համատեքստում Արցախի հարցին, ապա՝ Մանոյանի խոսքով. «Պետք չէ զարմանալ, որ Ռուսաստանը միշտ էլ կփորձի սիրաշահել Թուրքիային եւ Ադրբեջանին: Կարող է հայտարարություններ անի, որոնք պետք է մտահոգեն մեզ, բայց նկատենք, որ Ռուսաստանը մշտական ճիգ է գործադրում` սիրաշահելու Թուրքիային: Ռուսաստանն օգտվում է առիթից` Թուրքիային Արեւմուտքից հեռացնելու համար: Այդ պատճառով կարող է ինչ-որ բաներ հայտարարի Արցախի հարցով, դա դեռ ոչինչ չի նշանակի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև