Սեպտեմբերի 3-ին Գավառ քաղաքում կայացել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության մարզային խորհրդի հավաքը: Հավաքին ներկա են եղել ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀԿ ԵԿ Մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը և ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի ղեկավար Արմեն Գևորգյանը:
Արտագնա հավաքի ընթացքում տեղի է ունեցել մարզային խորհրդի նիստ: Նիստի շրջանակներում քննարկվել են գալիք ընտրություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում` առաջիկա ընտրական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության հարցը:
Անդրադարձ է կատարվել մարզերում առկա խնդիրներին, և առաջարկվել են համապատասխան քայլեր ու միջոցներ` վերջիններիս լուծում տալու համար:
Առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ կատարված առաջարկները կվերանայվեն և ՀՀԿ ԵԿ Մարզային խորհրդի առաջիկա նիստերի ընթացքում կներկայացվեն համապատասխան լուծումներով ռազմավարություններ` մարզային կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման համար:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն