Չինաստանի Հանչժոու քաղաքում ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումը, որը տևել է ավելի քան մեկ ժամ:
Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն՝ հանդիպման ավարտին Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկու նախագահների հանդիպումը տևել է նախատեսվածից երկար: Նախագահները, ըստ նրա, քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի հարցերը:
Երկու նախագահների հանդիպումը Պեսկովը որակել է «լավ»: «Աշխատանքը կշարունակվի»,- եզրափակել է նա:
Գործակալությունը նշում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը և մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ G20-ի գագաթաժողովի մամուլի ասուլիսում Օբաման հայտարարել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը լուրջ տարաձայնություններ ունեն սիրիական հարցի շուրջ: Նա նշել էր, որ այդ երկրում ռազմական գործողությունների դադարեցման համար առանցքային գործոն կարող են լինել Ռուսաստանի հետ բանակցությունները:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարը՝ Ռիա-Նովոստիի: