Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով զիջելով Դանիայի ընտրանուն՝ զրո միավորով ստանձնեց «E» խմբի ետնապահի դերը:
Մեր թիմից միակ ֆուտբոլիստը, որ երեւաց խաղադաշտում, անկասկած, դարպասապահ Արսեն Բեգլարյանն էր, որի գերազանց խաղի շնորհիվ հյուրերը խուսափեցին խոշոր հաշվով պարտությունից:
Մեր խմբի մյուս հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի:
- Դանիա 1 1 0 0 1-0 3
- Ղազախստան 1 0 1 0 2-2 1
- Լեհաստան 1 0 1 0 2-2 1
- Ռումինիա 1 0 1 0 1-1 1
- Չերնոգորիա 1 0 1 0 1-1 1
- Հայաստան 1 0 0 1 0-1 0
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 2-րդ տուրում Հայաստանը հոկտեմբերի 8-ին ընդունելու է Ռումինիային:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ