Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցային մոդելը՝ Աստվածաշնչում

Սեպտեմբեր 04,2016 21:56

Հայաստանում բավականին տարածված (հուսամ՝ ոչ գերիշխող) կարծիք կա, որ քրիստոնեությունը մեզ՝ հայերիս, «խանգարել է» եւ «խանգարում է», որ եթե մենք հեթանոս մնայինք կամ հետագայում ընդունեինք մեզ պարտադրվող  որեւէ այլ հավատք, ապա կջարդեինք, կփշրեինք, հողեր կգրավեինք, տարածքներ կունենայինք եւ այլն: Երեւի լուրջ պատմաբանները կհերքեն «պայմանական եղանակով» արտահայտած այս ենթադրությունը: Բայց  ես կցանկանայի անդրադառնալ այն պնդմանը, թե  իբր քրիտոնեությունը թուլացնում է: Ինձ թվում է՝ ճիշտ հակառակը: Մասնավորապես, այն պատճառով, որ բազմապատկում է համայնքի (հասարակության) ներուժը համագործակցության, կոնսենսուսի, մի նպատակի ծառայելու միջոցով:

Ահա  թե ինչ է գրում Պողոս առաքյալը հունական Կորնթոս քաղաքի քրիստոնեական համայնքին: «Հիմա էլ ձեր մեջ կան կռիվ եւ նախանձ. չէ՞ որ մարմնավոր եք եւ մարդկայնորեն եք ընթանում: Երբ ձեզնից մեկն ասում է ՝ ես Պողոսյան եմ, եւ մյուսը, թե՝ ես՝ Ապողոսյան, մարմնավոր մարդիկ չե՞ք: Իսկ արդ, ո՞վ է Պողոսը, կամ՝  ո՞վ է Ապողոսը. պաշտոնյաներ, որոնցով հավատացիք, եւ յուրաքանչյուրն այն է, ինչ  որ Տերը տվեց նրան: Ես տնկեցի, Ապողոսը ջուր տվեց, բայց Աստված աճեցրեց: Այնպես որ՝ մի բան չէ՛ նա, ով տնկեց, ոչ էլ մի բան է նա, ով ջուր տվեց, այլ՝ նա, ով աճեցրեց՝ Աստված: Ով որ տնկեց, եւ ով որ ջուր տվեց, մի են, բայց յուրաքանչյուր ոք իր վարձը կստանա ըստ իր վաստակի. որովհետեւ Աստծուն գործակից ենք. Աստծու այգին ենք, Աստծու կառույցն ենք» (Կորնթացիներին, Ա,3):

Ես տնկում եմ, դու ջրում ես, դու տնկում ես, ես եմ ջրում՝ կարեւոր չէ: Կարեւոր է նպատակը՝ որ բույսն աճի: Սա, ինձ թվում է, հասարակության, քաղաքական մշակույթի համագործակցային մոդելի սաղմն է, որը դրված է մեր հավատքի հիմքում: Այդ  մոդելի կիրառումն է, որ կարող է առողջացնել մեր հասարակությունը: Կոնֆլիկտային մոդելը բերում է հայտնի արդյունքների:

Ի դեպ, ո՞րն է մեր նպատակը՝ հողեր գրավելն ու տարածքներն ընդլայնելը,  թե՞ եղած տարածքում արժանապատիվ եւ բարեկեցիկ ապրելը:

Արամ Աբրահամյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Լավ չեմ հասկանում, թե հունարեն Παῦλος և Απολλως – ը (լատ. Paulos և Apollos) ոնց են դարձել Պողոս և Ապողոս: Էսքանից հետո էլ ի՞նչ համագործակցություն: Հրեն Ժոռն ու Աժոռն էլ բարեկեցիկ քեֆերի մեջ են: Չէ, ես պտի հող գրավեմ: Այ ըտենց`չորով: Գրավելու մասնակիցների նաչալնիկները լավ ել “բարեկեցիկ” են դառնում:

  2. Լավատես says:

    Տեղաբնիկները իրենց սեփական հողերից պետք է դուրս քշեն քոչվորներին, որոնք պորտաբուծությամբ են զբաղվում՝ թողնելով մի հինգ տոկոս պորտաբույծ՝ այն էլ դրանց դեմ պայքարի վարժանքների համար: Մեր հայ կրոնը մեզ պետք է դաստիարակի ոչ միայն պաշտպանել մեր հողերը, այլեւ թիկունք լինել մնացած բոլոր տեղաբնիկ ազգերին, ժողովուրդներին ու ցեղերին իրենց հողը պաշտպանելու գործում: Դրա համար պետք է սկսես ինքդ քեզնից՝ գնա քո հարազատ գյուղն ու քաղաքը պաշտպանի, մի հինգ տոկոս ոչ համագյուղացի թող, մնացածին քշի թող գնան իրենց տունը նման ձեւով պաշտպանելու:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930