Լրահոս
Օրվա լրահոսը

«Անուշ. արգելված սիրո պատմություն». իռլանդուհի գրողի վեպը`թուրք սպայի ու հայ աղջկա մասին

Սեպտեմբեր 04,2016 21:35

«Գիտանք» հրատարակչությունը լույս է ընծայել իռլանդուհի գրող  Մարտինե Մադենի  «Անուշ. արգելված սիրո պատմություն» վեպը (Martine Madden, Anyush, 2014) , 260 էջ, թարգմանիչ` Ալեքսանդր Աղաբեկյան):

Վեպը պատմում է առաջին աշխարհամարտի ժամանակ թուրքական բանակի սպայի և գյուղացի հայ աղջկա սիրո մասին: Հազվադեպ վեպերից է, որի հեղինակը հայ կամ թուրք արմատներ չունեցող իռլանդուհի է, որը նախկինում անտեղյակ էր հայերի ցեղասպանությունից, պատահմամբ լսել է դրա մասին և սրտի կանչով գրել է սիրո պատմություն, որի ցնցող բովանդակությունը շատ ավելի հուզական ու ակնառու է դարձնում պատկերացումը թուրքերի կատարած ոճրագործության մասին, քան հարյուրավոր չոր պատմական փաստերը:

Գործող հերոսները սովորական գյուղացի հայեր են, սովորական թուրք զինվորներ ու ոստիկաններ և քուրդ ավազակներ: Վավերագրական կամ պատմական փաստերը չեն կարող ներկայացնել եղեռն ապրած ամեն մի առանձին հայի կյանքն ու հույզերը. վեպի հերոսների աչքով ընթերցողը տեսնում է ցեղասպանությունը «ներսից»: Բայց վեպը ցեղասպանության մասին չէ, այլ թուրք սպայի ու հայ աղջկա կյանքի պատմությունն է ցեղասպանության հետնապատկերին:

Ալեքսանդր Աղաբեկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930