ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է ռուսական այն ընկերությունների թարմացված ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում ուկրաինական հակամարտության կապակցությամբ:
Տվյալները ներկայացված են սեպտեմբերի 1-ից գերատեսչության կայքում հրապարակված փաստաթղթում:
Ցուցակում ներառված է նաև Հայաստանում գործող «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ»-ը, որը ներկայացված է ոլորտային պատժամիջոցների բաժնում` «Գազպրոմբանկի» «մասով»:
Կարդացեք նաև
Պատժամիջոցների ցուցակում է նաև «Գազպրոմը», որը, ինչպես հայտնի է, Հայաստանի գազային համակարգի 100 տոկոսանոց սեփականատերն է:
Նշենք նաև, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ` ավելի վաղ ներկայացված պատժամիջոցների ծավալներն ընդլայնվել են կապված Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրի պայմանների չկատարման հետ: