Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյանը եւս ստորագրում է Ռոբերտ Քոչարյանի ասածների տակ

Սեպտեմբեր 04,2016 18:47

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը Aravot.am-ի հետ զրուցելով երեկ Ռոբերտ Քոչարյանի «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցի մասին՝ նախ նշեց, որ եթե տեսած չլիներ հարցազրույց տվողի անուն ազգանունը՝ կմտածեր, որ ինչ-որ մեկը իր անունից է գրել. «Համաձայն եմ 100 տոկոսով բոլոր գրածների հետ»:

Հարցազրույցում այն հատվածը, որը վերաբերում էր «Սասնա ծռեր»-ի կատարած քայլին, մասնավորապես, որ այդ երեւույթը, ըստ երկրորդ նախագահի՝ «Հնարավոր չէ արհամարհել եւ դրա հետ պետք է ինչ-որ բան անել, հակառակ դեպքում երկիրը ապրելու է ասես վառոդի տակառի վրա» պարոն Քոչարյանը եւս համաձայնեց՝ նշելով, որ ի՞նչ աստիճան են իշխանությունները հասցրել հասարակությանը, որ փաստացի եթե անունը անգամ «տեռորիստական ակտ» չդնենք եւ ինչ ուզում ենք դնել՝ հասարակության ստվար հատվածը համակիր էր իրենց:

«Ռոբերտ Քոչարյանը խոսում է սոցիալական ցանցերից եւ հարց է ծագում, եթե նրա ժամանակ լինեին սոցիալական ցանցեր՝ ի՞նչ կլիներ եւ եթե մարտի 1-ի ժամանակ չորով չփակվեր մեդիա ռեսուրսը, ի՞նչ կարծիք կունենար հասարակությունը այն ժամանակ»,-ասաց քաղտեխնոլոգը:

Կարեն Քոչարյանը համարում է, որ նույն կառավարությունը չնչին փոփոխությամբ Ռոբերտ Քոչարյանի իշխանության կառավարությունն է.  «Սերժ Սարգսյանը ընդդիմության թեկնածուն չի եղել՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանած թեկնածուն է եղել: Այս ամենը հենց այնպես՝ հո Մարսից չընկա՞վ այստեղ՝ այն ունի երկար պատմություն եւ միգուցե Ռոբերտ Քոչարյանից էլ ավելի վաղ»,-ասաց քաղտեխնոլոգը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր նախագահ իր հերթին իր լուման է ներդրել այն բանի մեջ, որ այսօր իրավիճակը դարձել է «վառոդային»: «Մենք բոլորս ենք մեղավոր. մի մասը վախենում են խոսել, մի մասը՝ իրենց ձայները 5 հազար դրամով են վաճառում եւ բողոքում են միայն խոհանոցում»,-ասաց պարոն Քոչարյանը:

Նրա խոսքերով՝ նույն մարտի 1-ը վառոդի արդյունք էր, որը նախորդ տարիների վառոդի արդյունք է եղել:

Կարեն Քոչարյանը, այս ամենի խնդիրը ոչ թե տեսնում է կոնկրետ անձանց մեջ, այլ ամբողջ համակարգի, որը, ըստ նրա՝ փտած է. «Երբ քանդվեց խորհրդային Հայաստանը եւ ստեղծվեց նոր Հայաստան:  Այդ դրանից հետո սկսեց խորանալ եւ փտել ամեն ինչ՝ գնալով ավելի մեծ մասշտաբներ ստանալով»:

Նրա համոզմամբ այսօր Հայաստանում իրավիճակը կարծես չի փոխվել՝ բացառապես այն ժամանակվա տնտեսական վիճակի, որը, ըստ քաղաքագետի, ավելի բարվոք վիճակում էր.  «Քաղաքական առումով՝ ոչինչ չի փոխվել, իսկ մեդիա առումով հիմա անհամեմատ լավացել է ամեն ինչ, քանի որ ինչքան էլ փակեն այս ու այն լրատվամիջոցը՝ սոցիալական ցանցերը կան, մենք արդեն դարձել ենք գլոբալ աշխարհի մի մասնիկ»:

Պարոն Քոչարյանի կարծիքով՝ մեր ամբողջ քաղաքական դաշտը երեք նախագահները, քաղաքական լիդերները պետք է լինեն այնքան խոհեմ, որ հասկանան, որ հիմա իսկապես այն վիճակն է, որ պարզապես ասելով, թե լավ կլինի՝ լավ չի լինի. «Պետք է քայլեր ձեռնարկել՝ համակարգային քայլեր: Հակառակ պարագայում՝ գնալով «ֆիթիլը»՝ պատրույգ, կմոտենա տակառին, իսկ «Ֆիթիլը» վառված է, պարզապես պետք է կտրել, որ այն չհասնի վառոդին»,- նշեց Կարեն Քոչարյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == «Ֆիթիլը» վառված է, պարզապես պետք է կտրել, որ այն չհասնի վառոդին» ==
    Իսկ ո՞րն է դրա ամենակարճ ու հուսալի ճանապարհը.
    Անհապաղ ընդունել քաղ. հասարակության և ընդդիմաության՝ ընտրական օրենսգրքի վերաբերյալ առաջարկները:
    Մնացած բոլոր տարբերակները հանգեցնելու են երկրի պարտությանը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930