Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի պահածոների գործարանում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Արտաշես» ՍՊԸ-ին պատկանող պահածոների գործարանի չշահագործվող պահեստում այրվում է կենցաղային աղբ (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է 14.06-ին, մարվել՝ 14.13-ին:
ՀՀ ԱԻՆ