Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը

Սեպտեմբեր 04,2016 15:25

Երեկ տեղի ունեցած Վլադիմիր Պուտին-Ռեջեփ Էրդողան հանդիպմանը քննարկվել է ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, հայտնել է Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Թուրքիան մոտ են այդ պայմանագրի ստորագրմանը:

«Հանդիպումը նվիրված էր հիմնականում հենց տնտեսական օրակարգի հարցերին, այն հարաբերությունների վերականգնմանը, որոնք կային երկու երկրների միջև»,- ասել է Ուլյուկաևը:

Նախարարը նշել է, որ այժմ ավարտվում են ռուս-թուրքական ներդրումային ֆոնդ ստեղծելու աշխատանքները: «Օգոստոսի վերջին Թուրքիայում ընդունվել են անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները»,- ասել է նա:

Ուլյուկաևը նաև հայտարարել է, որ հանդիպմանը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են մթերային էմբարգոն հանելու հարցը, որը Ռուսաստանը սահմանել էր Թուրքիայի նկատմամբ: Նրա խոսքով՝ ռուս փորձագետները օգոստոսին եղել են Թուրքիայում՝ համոզվելու համար, որ «թուրքական ձեռնարկությունները համապատասխանում են մեր որակի ստանդարտներին», և հավելել, որ Մոսկվան Անկարայի կողմից ռուսական արտադրանքի վերաբերյալ պատասխան քայլի է սպասում:

Նախարարը նշել է, որ «գործնական աշխատանք» է տարվում նաև «Թուրքական հոսք»-ի ուղղությամբ:

««Թուրքական հոսք»-ի ուղղությամբ նույնպես աշխատանքներն առաջ են շարժվում: Այդ ուղղությամբ նույնպես կոնկրետ հարցեր են լուծվում»,- ասել է նա:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ G20 գագաթաժողովի շրջանակում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930