Մեկնարկային գոտեմարտում իրանցի մրցակցին հաղթելուց հետո 66 կգ ազատ ոճային Հակոբ Ավետիսյանը երկրորդում պարտվեց ղազախստանցի Իլյաս Ժումային: Ցավոք, առաջին արգելքը չհաղթահարեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մեր վերջին մասնակիցը՝ 55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը, որը տանուլ տվեց ուզբեկ Աբդուլլաեւին: Սպասենք մերոնց «նեղացրած» մրցակիցների հաջորդ մրցելույթներին՝ հույս փայփայելով, որ նրանք կհասնեն եզրափակիչ, որպեսզի բրոնզի համար պայքարելու հնարավորություն ունենանք:
Ստացվեց այնպես, որ մեր հավաքականի վեց անդամներից միայն երկուսին հաջողվեց գոնե մեկ հաղթանակ տանել, մյուսները պարտվեցին հենց մեկնարկային գոտեմարտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ