Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Մայր Թերեզային դասել է սրբերի շարքը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Սրբադասման արարողությունը տեղի է ունեցել Վատիկանում: Հանդիսավոր պատարագը Սուրբ Պետրոսի հրապարակում լսելու էին հավաքվել տասնյակ հազարավոր հավատացյալներ:
Սրբադասումը հնարավոր է դարձել Մայր Թերեզայի անվան հետ կապված երկրորդ հրաշքի ընդունումից հետո: Վատիկանը հաստատել է, որ գլխուղեղի ուռուցքով տառապող Բրազիլիայի բնակիչը բուժվել է Մայր Թերեզայի երկրային հովանավորչության շնորհիվ:
Հիշեցնենք, 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո Մայր Թերեզան այցելել է աղետի գոտի՝ օգնելով տուժածներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Մի գուցե Սուրբ Պետրոսի հրապարակու՞մ…