Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սալյան քաղաք կատարած իր այցի ժամանակ հայտարարել է, որ երկրի նավթային եկամուտները կրճատվել են, և անհրաժեշտ են նոր արտահանվող ապրանքներ՝ տարադրամի հոսք ապահովելու համար: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ադրբեջանի նավթային եկամուտները նվազել են: Դա իրականություն է: Նավթը 3-4 անգամ էժանացել է, հետևաբար մեր արժութային եկամուտները նույնպես նվազել են 3-4 անգամ»,- Ալիևի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:
Այնուամենայնիվ, Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ի վիճակի է դիմակայել ներկա ճգնաժամին:
«Եթե ուշադրություն դարձնենք նավթարդյունահանող երկրների դրությանը, ապա կտեսնենք, որ դրանց մեջ ամենալավ վիճակում Ադրբեջանն է: Սակայն, դրա հետ մեկտեղ, մեզ անհրաժեշտ են արտահանվող ապրանքներ, որոնք կապահովեն երկրում տարադրամի հոսք»,- նշել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ