Ֆրանսիայի Մակոն քաղաքում երեկ մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանից մրցագորգ մտած չորս ըմբիշներն էլ անհաջողության են մատնվել:
Արման Անտոնյանը՝ 50 կգ քաշային կարգ, Տիգրան Մնացականյանը՝ 74 կգ եւ Սարգիս Հովսեփյանը՝ 96 կգ, պարտվել են հենց առաջին գոտեմարտում եւ միայն 60 կգ քաշային Հարություն Անտոնյանն է կարողացել մեկ հաղթանակ գրանցել իր օգտին:
Այսօր մրցագորգ են մտնելու 55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը, որը պայքարն սկսելու է 1/8 եզրափակչից եւ գոտեմարտելու է ուզբեկ Գուլոմժոն Աբդուլլաեւի հետ, եւ 66 կգ քաշային Հակոբ Ավետիսյանը, որի մրցակիցը որակավորման փուլում իրանցի Սաման Շոժաեիփաշան է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ unitedworldwrestling-ի