Թուրքիայում՝ Անթալիայի ափերին խորտակվել է Kurt-C զբոսաշրջանավը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ խորտակվող նավից փրկվել է 84 մարդ, 33 ուղևոր վնասվածքներ է ստացել, 2 մարդ անհետ կորել է:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը տեսանյութ է հրապարակել նավաբեկության վայրից:
Հաղորդվում է, որ Kurt-C-ը մեկօրյա տուրի էր ուղևորվում, սակայն վատ եղանակը ստիպել է կապիտանին ժամանակից շուտ ավարտել զբոսանքը: Երբ ափ հասնելուն մնացել էր 2 մղոն, նավը սկսել է կողաշրջվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ