Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Օրդուբեկյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ոչ հակառակորդի կրակոցից. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբեր 04,2016 10:36

Սեպտեմբերի  2-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած մահվան ելքով պատահարի մանրամասները պարզելու համար կատարված քննությամբ արձանագրվել է, որ զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում:

Միջադեպի մանրամասները պարզելու համար  քննությունը շարունակվում է:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի says:

    Ախր այսպես մինչև ե՞րբ: Հայկական բանակը դարձել է սոցիալապես անապահով ընտանիքների զավակների մսաղաց: Պ.նախարար Սեյրան Օհանյանին և բանակի շտաբի պետ Յ.Խաչատուրովին անմիջապե՛ս պիտի հեռացնել աշխատանքից ու քրեական հետաքննություն պիտի սկսել իրենց նկատմամբ: Եթե նույնիսկ այս 2-ը «չեն իմացել» բանակում տիրող կոռուպցիոն յուրացումների մասին, ապա հե՛նց այս «տեղյակ չլինելու» համար արդեն այս 2-ին պիտի կանգնեցնել օրենքի առաջ: Այս մարդիկ տարինե՜ր նստել ու փաստորեն էակա՛ն բան չեն փոխել բանակում: Դեռ ավելին՝ բանակը դարձել է սովետակա՛ն մոդելի մի կառույց,որտեղ գողական-բիզնեսային բարքերն ավելի են խորացել:……………………..Հայաստանում ստեղծել անկախ ու առանձին ԲԱՆԱԿՅԻ ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ (army ombudsman) կառույց՝ իր բոլոր ենթակառույցներով, օրենքով սահմանված հետաքննող-վերահսկողական իրավունքներով ու պատժիչ ֆունկցիաներով:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930