Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեռոցում պատրաստված ձուկ

Սեպտեմբեր 04,2016 12:30

Այս եղանակով պատրաստելու համար հարմար է ցանկացած միջին չափսի ձուկ՝ իշխան, սիգ, կարմրախայտ, սիբաս, դորադո, գետի ձկներ: Շատ համեղ եւ հյութեղ է ստացվում: Միայն թե՝ փշոտ ձկների դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ փշերը չեն «հալվում», ինչպես տապակելու պարագայում:

Անհրաժեշտ մթերքները

Միջին կամ փոքր չափսի ձուկ(3-5 հատ)
Լոլիկ-5-6 հատ
Կիտրոն-1-2 հատ
Սամիթ-մոտ մեկ փունջ
Թարխուն-մի քանի ճյուղ
Կծու թարմ պղպեղ (կարող է լինել ինչպես կանաչ ծիծակ, այնպես էլ՝ կարմիր չիլի)- ըստ ճաշակի
Կարագ-100 գրամ
Սպիտակ չոր գինի-100 գրամ
Աղ, սեւ պղպեղ-ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը:

Ձուկը մաքրեք, լավ լվացեք: Եթե թարմ եւ փոքրիկ ձկնիկներ են, կարող եք չհեռացնել լողակները, հակառակ դեպքում՝ կտրեք ինչպես կողքի, այնպես էլ պոչի լողակները: Լվացեք բանջարեղենն ու կանաչին:

dzuk1

 

Հրակայուն ամանի (կարող է լինել ինչպես մետաղյա, այնպես էլ՝ կերամիկայից, կավից կամ ապակյա աման, որը թույլատրվում է դնել ջեռոցը) հատակին շարեք սամիթի մի մասը եւ մեկ-երկու ճյուղ թարխուն: Վրան դրեք մի քանի շերտ կտրատած լոլիկ եւ կիտրոնի 1-2 շերտ: Կանաչու եւ բանջարեղենի վրա պետք է դրվեն ձկները, բայց այնպես, որ ձկները չդիպչեն ամանին, այլ գտնվեն սամիթա-բանջարեղենային «ներքնակի» վրա:

Ձկների փորիկների մեջ եւ վրան աղ ու պղպեղ ցանեք, փորիկների մեջ տեղավորեք մեկական շերտ կիտրոն եւ լոլիկ եւ մեկական ճյուղ թարխուն:

dzuk2

Վրայից ձկները ծածկեք սամիթա-թարխունա-բանջարեղենային «վերմակով»: Ապա դրեք մի քանի կտոր կարագ, մի քանի կտոր կծու պղպեղ, նորից աղ եւ սեւ պղպեղ արեք, լցրեք գինին (մոտ կես բաժակ) եւ դրեք 200 աստիճան տաքացրած ջեռոցը մոտավորապես 40-45 րոպեով: Ընդունված է ձկան պատրաստ լինելը ստուգել «աչքը դուրս գալով»՝ եթե տեսնեք, որ ձկան աչքը «դուրս է եկել», ապա այն պատրաստ է:
Մատուցեք ձուկը՝ վրան դնելով իր հետ եփված բանջարեղենից եւ լցնելով մեկ-երկու գդալ այն հյութից, որն առաջացել է եփվելու ընթացքում:

dzuk3
Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

«Առավոտ»

03.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930