«Եթե ջերմաստիճանը բարձրանա 1 աստիճանով, Սևանա լճի ակտիվ ջրատվությունը, որը 250 միլիոն խմ է, կնվազի 70 միլիոն խմ-ով, եթե 2 աստիճանով բարձրանա՝ կնվազի 140 միլիոն խ/մ-ով: Դա համարժեք է մեր ամբողջ տարվա ոռոգման բաց թողած ջրի քանակին»,– ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Համլետ Մելքոնյանը Կլիմայի փոփոխության Հայաստանի հարմարվողականության ազգային պլանի (ՀԱՊ) պատրաստման վերաբերյալ աշխատաժողովի ժամանակ:
Նա նշեց, որ Հայաստանում արդեն իսկ ջերմաստիճանը 1.22 աստիճան Ցելսիուսով բարձր է նորմայից 1961-90 թթ. միջինից: «Մենք կանխատեսում ենք, որ մինչև 2030 թվականը ջերմաստիճանը կբարձրանա 1.1 աստիճան Ցելսիուսով, իսկ մինչև 2050-70 թվականները՝ 2.5 աստիճան Ցելսիուսով: Ըստ մեր գնահատականների՝ 2100 թվականին ջերմաստիճանը մեր տարածքում կբարձրանա շուրջ 5 աստիճան Ցելսիուսով», – ասաց Համլետ Մելքոնյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում