Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Բելգիայի Դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորների:
Քննարկվել են երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Բելգիայի խորհրդարանականների այցը մեր երկիր` ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միոջոցառումների շրջանակներում՝ նշելով, որ Արցախում բարձր են գնահատում անկեղծ եւ անշահախնդիր բարեկամությունը` այն դիտարկելով որպես մեր հաջողությունների առանցքային բաղադրամասերից մեկը:
ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ