Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջողությամբ տեղի են ունեցել Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների 4 փուլ». Էդվարդ Նալբանդյան

Սեպտեմբեր 03,2016 19:04

Սեպտեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրատիսլավայում մասնակցեց Եվրոպական միության անդամ և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Հարևանության և ընլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը։

Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց. «Հաջողությամբ տեղի են ունեցել Հայաստան – ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների 4 փուլ: Հաջորդ փուլը տեղի կունենա այս ամիս և ակնկալում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել բանակցությունները»։

Ռիգայի գագաթաժողովից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանը միացել է Եվրոպական Միության մի շարք ծրագրերի՝ «ԿՈՍՄԵ» և «Հորիզոն 2020»: Մենք ակնկալում ենք այս տարվա ընթացքում դառնալ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անդամ և սկսել Ընդհանուր Ավիացիոն գոտու համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները, ասաց նախարար Նալբանդյանը:

Անդրադառնալով մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը` Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Մենք ողջունում ենք Սլովակիայի նախագահության և ԵՄ անդամ երկրների մտադրությունը` առանձնահատուկ ուշադրություն դարձնել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման գործընթացին։ Մենք կարծում ենք, որ վաղուց եկել է ժամանակը Հայաստանի հետ սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը։

Խոսելով Հայաստանում բարեփոխումների մասին, նախարար Նալբանդյանը շեշտեց, որ «ժողովրդավարական հաստատությունների ու հիմնարար ազատությունների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակությունը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություններ են, և այս առումով մենք բարձր ենք գնահատում տարիներ շարունակ Եվրոպական միության կողմից ցուցաբերվող աջակցությունը»։

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930