Սեպտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորների պատվիրակությանը, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Խոսելով Արցախում ժողովրդավարական զարգացումների ու պետականաշինության գործընթացի վերաբերյալ` ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԼՂՀ անկախությունն այլընտրանք չունի։
Անդրադարձ է կատարվել նաևադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին։
ԼՂՀ ԱԳՆ