Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքի դավթար» գիրքն այլեւս թանգարանային նմուշ չէ (ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2016 16:35

Ռուսական արվեստի թանգարանում այսօր` սեպտեմբերի 3-ին, ներկայացվեց նկարչուհի Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» ինքնակենսագրական գիրքը, որի վաճառքի հասույթն ուղղվելու է Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի նորոգմանը:

kyanqi-davtar4

Պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2000 թվականին Մոսկվայում` հեղինակի`  Մարիամ Ասլամազյանի միջոցներով, սակայն սահմանափակ քանակությամբ: Այն ներառում է նկարչուհու կյանքի եւ ստեղծագործական գործունեության մասին ամփոփ եւ հետաքրքրական տվյալներ, այդ թվում` Մարտիրոս Սարյանի, Վազգեն Առաջին կաթողիկոսի եւ Ինդիրա Գանդիի հետ հանդիպումների հուշերը:

kyanqi-davtar3

«Մարիամ Ասլամազյանը պարզ գրելաոճ ունի` անկեղծ շարադրանքով ներկայացնում է իր հույզերը, ճանաչված մարդկանց հետ հանդիպումները»,-նկատեց Վահագն Ղուկասյանը:

kyanqi-davtar2

Նա հիշեց, որ որբ սկսել է աշխատել պատկերասրահում, մշակութային օջախում գրքից ընդամենը մեկ օրինակ է եղել, որին թանգարանային նմուշի պես են վերաբերվել. «Գիտակցելով գրքի արժեքը` որոշեցինք նախաձեռնել վերահրատարակումը, որպեսզի այն ներկայացնենք նաեւ հանրությանը»,-ասաց նա:

kyanqi-davtar

Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ «Կյանքի դավթար»-ում առաջին անգամ տեղ են գտել նաեւ քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հուշերը` Մարիամ Ասլամազյանի մասին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930