Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր»-ի քայլին հանրության արձագանքը դեղին քարտ էր երկրի քաղաքական համակարգին». Ռոբերտ Քոչարյան. «Ազատություն»

Սեպտեմբեր 03,2016 15:50

«Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարայանն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին, տնտեսական գործընթացներին, ինչպես նաև երկրում ձևավորված բարոյաքաղաքական մթնոլորտին:

«Ազատություն»- Ինչպե՞ս եք գնահատում ռազմական, դիվանագիտական զարգացումները Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ տարածաշրջանային ընդհանուր գործընթացների համատեքստում:

Ռոբերտ Քոչարյան- Այսօր մենք ականատեսն ենք դառնում մի շարք անբարենպաստ գործոնների կուտակման, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում: Ռուսաստանյան զենքի մատակարարմամբ ռազմական հավասարակշռության խախտումը, ԼՂ հարցով միջազգային կազմակերպությունների մի քանի տհաճ բանաձևերը և զեկույցները, Ադրբեջանի նախաձեռնությամբ տարածաշրջանային համագործակցության նոր ֆորմատի ձևավորումը (իհարկե՝ առանց Հայաստանի), մեր երկիրը շրջանցող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծումը: Տեղի ունեցողի աշխարհաքաղաքական հետևանքները երկարատև բացասական ազդեցություն են ունենալու երկրի տնտեսության, միջազգային և տարածաշրջանային գործերում մեր կշռի ու ազդեցության և իհարկե՝ ԼՂ հարցով բանակցային գործընթացի մեջ ներգործելու մեր ռեսուրսի վրա:

Իշխանությունները պետք է կարողանան վերլուծել կատարվողի պատճառները և գործուն բանաձև գտնել՝ հակազդելու ձևավորված մատրահրավերներին: Ընդ որում, իրավիճակը կարգավորելու համար մենք շատ ժամանակ չունենք:

«Ազատություն»- Ի՞նչ գնահատական կտաք «Սասնա ծռեր» խմբի գործողությանը:

Ռոբերտ Քոչարյան – Ռադիկալ դրսևորումներ կարող են լինել ցանկացած, նույնիսկ ամենաբարեկեցիկ և ժողովրդավարական երկրներում: Ամենուրեք կգտնվեն մարդիկ, ովքեր ծայրահեղությունների մեջ կտեսնեն քաղաքական և սոցիալական խնդիրների լուծման ուղին: Հարցն այն է, թե ինչպես է արձագանքում հասարակությունը ներքաղաքական խնդիրների ուժային, զինված լուծման փորձերին: Ինձ առավելապես մտահոգել է մեր հասարակության ռեակցիան տեղի ունեցածին: Չնայած զոհի առկայությանը, ընդամենը մեկ օր հետո հասարակության մեջ գերակշռող դարձավ զինված խմբի ընկալումը՝ որպես ապստամբների, որ մարտահրավեր են նետել իշխող ռեժիմին:

Սա խոսում է մարդկանց տրամադրությունների, իշխանության հանդեպ նրանց վերաբերմունքի, այն ճնշման մասին, որ գործում են հասարակական գիտակցության վրա քրոնիկ դարձած քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրները: Սա դեղին քարտ է երկրի քաղաքական համակարգին: Կրկնվեմ. ոչ թե ինքնին ոստիկանական գնդի գրավման փաստը, այլ հասարակության արձագանքը այդ գործողությանը, փողոցում ու սոցիալական ցանցերում մասսայական աջակցության արտահայտումը և կատարողների հերոսացումը:

Այսպիսի երևույթը հնարավոր չէ արհամարել և դրա հետ պետք է ինչ-որ բան անել, հակառակ դեպքում երկիրը ապրելու է ասես վառոդի տակառի վրա: Պետք են արմատական ռեֆորմներ, մարդիկ պետք է քաղաքական մրցակցություն տեսնեն երկրում և փոփոխությունների հնարավորություն՝ լեգիտիմ ընտրական գործընթացի, այլ ոչ թե պետական հիմնարկներ գրավելու և պատանդներ վերցնելու միջոցով:

 Սարգիս Հարությունյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այս ե-կայքը հատուկ սիւնակ մըն ալ պէտք է ունենա՝ «երգիծանք», «կատակ», կամ «ծիծաղի անկիւնը» անունով, որու տակ հրատարակվելու էր այս հարցազրոյցը – եւ դեռ շատ մը այլ հոդվածներ –

    մարդը խօսում է, կարծես թէ ինք բնա՜ւ կապ չունի այդ որոշ հանրութեան մը իր մատնանշած հոգեվիճակին հետ. նաեւ, լաւ գիտենք թէ ինք, եթէ իշխանության գլուխը լինէր, ոնց էր հակադարձելու այդ հանրության այդ տրամադրութիւններին, որոնց նկատմամբ հիմա այսքան «հասկացողութիւն» է արտայայտում, բարեփոխումների կարիքը ընդգծում…

    եւ դեռ այս ամէնը, «Ազատութիւն» գործակալութեան (լրատվական) հովանիին տակ

    looool

  2. Քրիստափոր says:

    Հ.Շ., համենայն դեպս իր նախագահության տարիներին ժողովուրդը կամ հասարակությունը իշխանությանը չէր սիրում, իսկ հիմա ատում են, այն էլ սարսափելի, ահավոր սարսափելի են ատում:
    Կներեք:

    • Հ.Շ. says:

      «ներեմ»? բայց… ինծի ինչ ?!!
      բարի ատելություն, ժողովուրդին

      պարզապես, բացայայտօրէն՝
      նիւթի առարկա երկու վարչակարքների միջեւ էական տարբերություն չկա… ոնց որ վաբշե տարբերություն չկա

      սակայն ժամանակը որ անցնում է, նոր հասած սերունդը – բնականաբար – բաւարար չգիտի շատ մը նոյնիսկ տարրական բաների մասին, եւ հետեւաբար՝ պատրանքները հեշտօրէն հնարաւոր են դառնում, պարբերաբար

  3. Artur says:

    Ցավալին այն է, որ Հայաստանում կարծիքներ արտահայտում են կատարյալ անգրագետները, էլ չխոսեմ իշխանության մասին

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930