ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Եվրոպայի ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպեսդէ Լակալեին և նույն կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենին:
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Եվրոպական ազատ դաշինքի գործունեությունն Արցախին սատարելու հարցում և կարևորել պատվիրակության այցը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով: «Համոզված եմ, որ ԵԱԴ պատվիրակության թվով երրորդ այցելությունը համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծելու»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:
Խոսելով Արցախ այցի մասին՝ ԵԱԴ գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենը նշել է, որ մեծ ուրախությամբ են ընդունել հրավերը և պատրաստակամություն հայտնե լշարունակելու կառույցի միջոցով եվրոպական համայնքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին իրազեկումը: «Արցախում կատարվող իրադարձությունները չեն կարող դուրս մնալ Եվրոպայում տեղի ունեցող ընդհանուր գործընթացներից»,- ընդգծել է Գյունտեր Դաուենը:
Կարդացեք նաև
Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ քաղաքական դաշտի, մասնավորապես, Արցախի ժողովրդավարական կուսակցության և Եվրոպական ազատ դաշինքի միջև փորձի փոխանակմանը, միջկուսակցական հարթակի միջոցով եվրոպական կառույցներում Արցախի Հանրապետության շահերի պաշտպանմանը և համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն