Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկելիք Պարալիմպիկ օլիմպիական խաղերում Հայաստանը ունի երկու մասնակից

Սեպտեմբեր 03,2016 12:31

Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկելիք Պարալիմպիկ օլիմպիական խաղերում Հայաստանը ունի երկու մասնակից. ծանրորդ Գրետա Վարդանյանը (Գյումրի) եւ լողորդ Մարգարիտա Հովակիմյանը (Երեւան):

Այսօր վեց հոգուց բաղկացած մեր պատվիրակությունը մեկնում է Բրազիլիա: Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը մեկնելուց առաջ Aravot.am-ին ասաց, որ մեր երկու մարզուհիներն էլ վարկանիշային մրցումներում ուղեգիր չեն կարողացել նվաճել, սակայն պարալիմպիկ խաղերին մասնակցում են սպիտակ քարտով: Հարցին, թե այս դեպքում գործելու է օլիմպիական կարեւորը մասնակցել է կարգախո՞սը, Հակոբ Աբրահամյանը պատասխանեց. «Այդ կարգախոսը գործում էր 20-25 տարի առաջ: Մենք այժմ այդ փուլից դուրս ենք եկել: Արդեն ունենք բազա, հնարավորություններ, շատ մարզիկներ, որոնք կարող են եղանակ ստեղծել միջազգային ասպարեզներում: Անհրաժեշտ է, որ պետությունը լրացուցիչ միջոցներ տրամադրի այս ոլորտին: Որոշակի ներդրումներ կատարելու դեպքում մեդալները շատ արագ կգան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930