Աշտարակի գործող քաղաքապետ, անկուսակցական Արմեն Անտոնյանը հանել է թեկնածությունը։ Այս թեմայով Արմեն Անտոնյանի հետ մեր զրույցը բավականին անկեղծ ստացվեց։ Թերեւս, պաշտոնը լքելիս բոլորն են անկեղծանում։
– Պարոն Անտոնյան, ինչո՞վ եք պայմանավորում իշխանությունների անտարբերությունը, որ դիմեցիք նրանց՝ աջակցության ակնկալիքով, բայց արձագանք չեղավ։ Մինչ այդ բանակցություններ չկայի՞ն իշխանությունների հետ։
– Ես ուղիղ եմ աշխատել եւ աշխատում։ Այն, ինչ գրված է, դա բացարձակ իրականությունն է, եւ առանց որեւէ այս կամ այն ճանապարհներով շարժվելու, ես գրավոր դիմել եմ մարզային կառույցներին, երկու շաբաթ սպասելուց հետո հասկացել եմ, որ ինձ չեն ուզում աջակցել, ուստի որոշել եմ, որ պետք է հանեմ իմ թեկնածությունը։ Ես իրենց հետ հանդիպում չեմ ունեցել, որ իմանայի, թե պատճառները որոնք են։
– Իսկ ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո։
Կարդացեք նաև
– Բնականաբար, պարապ չեմ մնալու եւ զբաղվածության կենտրոն չեմ դիմելու (ծիծաղում է)։
Վահե Մակարյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում