Լրահոս
Օրվա լրահոսը

25 տարին բավական է, որ ձերբազատվենք ֆիդայու կերպարի տիրապետությունից. «Ազգ»

Սեպտեմբեր 03,2016 11:18

Մեր երկրում առաջացավ մի խավ, նախկին ազատամարտիկների մի կաստա, որ առ այսօր իր ձեռքին է պահում պաշտպանության, պետական տարբեր կառույցների, տնտեսության տարբեր ոլորտների տիրապետող դիրքերը, քիչ բացառությամբՙ ապաշնորհ ձեւով, եւ առանց բացառության` հավակնոտ, որ իմ տպավորությամբ գալիս է նրանց ազատամարտիկի անցյալից: Նրանք ամեն բան գիտեն, նույնիսկՙ երկիր ու պետություն ղեկավարել: Չէ՞ որ նրանք արյուն են տվել: Ժողովուրդը միշտ պարտք է նրանց: Եվ այդ հավակնության դրսեւորումներից մեկին, անշուշտ խիստ ծայրահեղ, մենք ականատես եղանք ՊՊԾ գունդը գրաված զինյալների գործողությունների ընթացքում, երբ կրկին անգամ հառնեց ազատամարտիկի կերպարը, այս անգամ «ներքին թշնամու» դեմ…

25 տարին բավական ժամանակ է, որ մեր ժողովուրդը դուրս գա, ձերբազատվի ֆիդայու կերպարի տիրապետությունից: Նոր սերունդ է փորձում մտնել ասպարեզՙ զարգացած, բաց ուղեղով եւ ոչ պակաս հայրենասեր, խիզախ եւ հերոսության ընդունակ: Վկա` Քառօրյա պատերազմը: Դիրքերը զիջենք նրանց:

Հակոբ Ավետիքյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930