Զրուցակիցս երդվյալ «իշխանական» է՝ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի նվիրյալներից։ Տարիներ շարունակ նա հավատարմորեն ծառայել է իր թիմին։ Հատկապես «ծառայությունը» ծանր եւ պատասխանատու է եղել ընտրությունների ժամանակ։ Նա ե՛ւ նախագահական ընտրություններին է ձայներ բերել իր թիմին, ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ անգամ գյուղապետերի ընտրության ժամանակ է «խառնվել»։
Նա մտավախություն ունի, որ մարդիկ այնքան դժգոհ են, որ 2017-ին էլ են ասելու․ «Պողոսյան ջան, ինչ կուզես, անենք քեզ համար, բայց չասես՝ Հանրապետականին ձայն տվեք»։ Իրավիճակը բարդ է, եւ տեղական հեղինակություններն անգամ անզոր են լինելու համոզել մարդկանց։ Սակայն ամենատարօրինակն այն է, որ ՀՀԿ-ին ձայն բերողները նման մտավախություններ ունեն, իսկ ՀՀԿ-ն չունի։
Արմինե Օհանյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում