Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախը մտադիր է ավելացնել պետական պարտքը. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 03,2016 10:54

«ՀՀ ֆինանսների նախարարությունը ընթացիկ ամսում եւս մտադիր է պետական նոր պարտատոմսեր դնել շրջանառության մեջ, ասել է, թե ավելացնել պետական պարտքը: Պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը պատրաստվում է տեղաբաշխել 26 միլիարդ դրամի երկարաժամկետ պարտատոմսեր եւ 280 միլիոն դրամի կարճաժամկետ պարտատոմսեր: Միայն մեկ աճուրդով` սեպտեմբերի 8-ին, շրջանառության մեջ է դրվելու շուրջ 18 միլիարդ դրամի երկարաժամկետ պարտատոմս:

Նշենք նաեւ, որ շրջանառության մեջ դրվելիք պարտատոմսերի եկամտաբերությունը լինելու է առնվազն տարեկան 13 տոկոս: Ընթացիկ ամսին նախատեսվում է նաեւ 3 միլիարդ դրամի պարտատոմսեր ետ գնել: Ուստի ստացվում է, որ սեպտեմբերին միայն պետական պարտատոմսեր շրջանառության մեջ դնելու հաշվին Հայաստանի պետական պարտքը կավելանա շուրջ 23 միլիարդ 280 միլիոն դրամի չափով, կամ նույնն է, թե ավելի, քան 48 միլիոն դրամով»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930