Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հանդիպել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ Չինաստանի Չանչժոու քաղաքում, որտեղ այսօր բացվում է G20-ի գագաթնաժողովը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այդ հանդիպումը կլինի երկրորդը երկու երկրների միջև հարաբերությունների սառեցումից հետո: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել օգոստոսի 9-ին Պետերբուրգում:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև ճգնաժամը սկսվեց այն բանից հետո, երբ 2015թ. նոյեմբերին թուրքական կործանիչը Սիրիայի տարածքում խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Պուտինը և Էրդողանը պատրասվում են, նախևառաջ, քննարկել ռուս-թուրքական համագործակցության փուլային վերականգնմանն ուղղված հարցեր: Բացի այդ, նախատեսվում է քննարկել համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման հեռանկարները: Դա առաջին հերթին վերաբերում է թուրքական «Աքքույու» առաջին ատոմակայանի կառուցմանը, ինչը հարցականի տակ էր դրվել հարաբերությունների սրումից հետո, ինչպես նաև Սև ծովի հատակով «Թուրքական հոսք» գազատարի կառուցմանը:
Կարդացեք նաև
Ակնկալվում է, որ երկու երկրների նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային առանցքային հարցերի, այդ թվում Սիրիայում տիրող իրավիճակի և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ