ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին
Հարց. Ինչպես կարձագանքեք Երևանում ԱՄՆ դեսպանության դիվանագետների անձնագրային տվյալների հրապարակմանը համացանցում և դրանք ուղեկցող մեղադրանքներին:
Պատասխան. Դա սադրանքի տպավորություն է թողնում։ Այդ անընդունելի արարքը չի կարող վնաս հասցնել Հայաստան-Միացյալ Նահանգներ ամուր բարեկամական գործընկերությանը։
ՀՀ ԱԳՆ